Հայաստանում հետախուզվող Վահան Մարտիրոսյանը, ով փախել էր Ադրբեջան, չի տեղափոխվել Ուկրաինա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ընկերներ, ինչպես գիտեք, Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանը: Նա մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ և, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ՀՀ տվյալ քաղաքացին փախել էր Ադրբեջան: Սակայն հենց նրա և ադրբեջանական մամուլի կողմից մշտապես տեղեկատվություն է տարածվում, իբրև թե նա ուղարկվել է Ուկրաինա:
Այս տեղեկատվության հայտնվելու առաջին օրվանից սկսած Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ձեռնարկել է բոլոր դիվանագիտական քայլերը՝ իրադրությունը պարզելու համար: Եվ ահա, մենք ստացել ենք Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական պատասխանը՝ Ուկրաինայի տարածքում այդ անձի գտնվելու մասին մեր հարցման վերաբերյալ:
Ինչպես և սպասելի էր, Մարտիրոսյանը Ուկրաինայում չէ, և նրա բոլոր փորձերը ցույց տալու, թե ինքն իբր Ուկրաինայում է, սուտ է: Չի բացառվում, որ նա և նրա ներկայիս տերերն այսուհետ ևս զուր փորձեր կանեն ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ուղղությամբ, բայց մենք հիմնվում ենք փաստերի և իրողության վրա»:
«Ես Ուկրաինայում եմ, որովհետև Ուկրաինան մի երկիր է, որն ինձ նախ և առաջ ընդունեց, հետաքրքրվեց՝ ինչքանով եմ տեղյակ գործերին, որոնք գլխիս սարքեցին Հայաստանում, ու նայելով դրանց՝ ասացին, որ դա ոչ թե սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործ է, իսկական խարդախություն»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին Վահան Մարտիրոսյան պատմել էր, որ տեղափոխվել է Ուկրաինա:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02