Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության աշխատակիցներին հանդիպեց կառավարության նամակաների բաժնի պատասխանատուն՝ խոստանալով նրանց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատարին:
Նախարարությունների ներկայացուցիչները խնդրեցին մինչև երկուշաբթի պատասխանել նամակին, այլապես գործադուլը կշարունակեն:
«Հանդիպում ենք պահանջում նաև վարչապետի պաշտոնակատարի հետ, որովհետև եթե նախագիծն ընդունվեց, օրենքն առանց քննարկումների հունվարի 1-ից է ուժի մեջ մտնում: Եթե մեր բողոքին ընթացք չտրվի, պատրաստ ենք նոր տարվա օրերին էլ գործադուլ անել, նստացույց էլ կանենք», - ասաց աշխատակիցներից մեկը:
Նամակը հանձնելուց հետո նախարարությունների աշխատակիցները հեռացան կառավարության շենքի տարածքից: Մշակույթի նախարարության աշխատակիցներն ասացին, որ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ իրենք այս պահին վերադառնում են նախարարություն՝ աշխատանքի:
Հիշեցնենք, վաղ առավոտից մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով օպտիմալացման դեմ: Մշակույթի նախարարությունը, հնարավոր է, միավորվի կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը կարող է լուծարվել:
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44