Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ պատվիրակվել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներին, որոնք այդ լիազորությունները իրականացնելու են աշխատակազմերի միջոցով: Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացնում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից: «Ակնկալվում է, որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ: «Որքան իրենք իրենց մասով հավաքագրվող գումարի մասով խնդիր էին ունենում, այդքան էլ քաղաքապետարանը խնդիրներ էր ունենում աղբահանության վճարների հավաքագրման մասով: Այն վարչական շրջանները, որոնք սեփական միջոցներով էին հավաքագրումը իրականացնում, շահում էին, որովհետև կարգապահությունը վճարման տեսանկյունից ավելի մեծ էր: Բացի դրանից, բյուջեով նախատեսված այն կտրոնները, որոնք տպագրվում էին և տրամադրվում էին համայնքատիրություններին, նրանց համար նույնպես միջնորդավճար էր նախատեսվում և ստացվում է, որ իրենց կողմից հավաքագրված գումարի շուրջ 10 տոկոսը մենք որպես միջնորդավճար էինք հատկացնում»,- ասաց Խաժակյանը: Նախագիծը ընդունվեց 44 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02