Դեկտեմբերի 20-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին (N31788) մինչև մայիսի 31-ը ներառյալ որակազրկման որոշումը՝ նվազեցնելով պատժատեսակը երեք խաղով որակազրկմամբ:
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննելով «Փյունիկ» ՖԱ բողոքը, կարգապահական գործում առկա նյութերը և ուսումնասիրելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգերով նման արարքների համար սահմանված պատասխանատվության չափերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված խախտումը, մասնավորապես, թույլ է տվել խաղը սպասարկող մրցավարի հասցեին հայհոյանք պարունակող արտահայտություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անդրեյ Տալալաևն առաջին անգամ է վերը նշված կետով սահմանված արարք կատարել և նրա արարքը ծանրացնող այլ հանգամանքներ չկան, միաձայն որոշեց «Փյունիկ» ՖԱ բողոքը բավարարել մասնակի՝ Անդրեյ Տալալաևի որակազրկման ժամկետը փոփոխել և այն սահմանել մինչև 31.03.2019-ը
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02