«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պետական որոշ մարմինների չհիմնավորված և հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։ Հայտարարությունում ասվում է.
«Պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները և դրանց հնարավոր հետևանքները չեն կարող վրիպել մեր քաղաքական ուժի ուշադրությունից։ «Օրինաց Երկիրը» հավատարիմ լինելով համակարգված և կշռադատված լուծումներով, այլ ոչ թե իրավիճակային մոտեցումներով երկիրը կառավարելու իր որդեգրած սկզբունքին, արձանագրում է, որ պետական որոշ մարմինների չհիմնավորված և հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։
«Օրինաց Երկիրը» դիտարկելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը իր մտահոգությունն է հայտնում հատկապես Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարման և դրանք գերատեսչական մարմիններ դարձնելու վերաբերյալ։
Եթե դրանք ժամանակին անփույթ կառավարման պատճառով չեն կարողացել իրենց առջև դրված առաքելությունը իրականացնել, դեռևս չի արդարացնում այն միտքը, որ այդ կառույցները անպայման պետք է լուծարվեն։ Վերջինիս այլընտրանքը մենք համարում ենք կառավարման արդյունավետության բարձրացումը, աշխատանքի ճիշտ գնահատման ուղիների սահմանումը՝ յուրաքանչյուրի ունակություններին և կարողություններին համապատասխան։
Կառավարման ոլորտում այս տրամաբանությունը պետք է ելակետ դառնա, այլ ոչ թե խնդրից կամայականորեն հրաժարվելու, դրա լուծումը անտեսելու և սոցիալական մարտահրավերներին, արտագաղթին ու գործազրկությանը ընդառաջ նոր աշխատատեղեր կրճատելու գործելաոճը։
Կարծում ենք, որ խիստ հիմնավորված փաստարկներով, առանց ավելորդ շտապողականության և հանրության լայն շրջանակների հետ քննարկման պայմաններում է միայն կարելի այս հույժ կարևոր որոշումները կայացնել»։
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44