Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս մասին նշված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Տեղեկացնում ենք, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ:
Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է լինել: Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների (չափսով մեծ թռչունների) անկման դեպքեր, և ոչ մի դեպք վայրի մանր կամ ընտանի, այդ թվում՝ դեկորատիվ թռչունների անկման: Հիշեցնենք, որ հայտնաբերված ագռավների մոտ լաբորատոր հետազոտությամբ հիվանդություններ չեն հայտնաբերվել, այլ առկա են եղել միայն ակնհայտ մեխանիկական բնույթի վնասվածքներ:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզում հավերի անկման պատճառներին, ապա, լաբորատոր հետազոտության արդյունքում, արձանագրվել է թռչնի Նյուքասլյան կամ կեղծ ժանտախտ հիվանդությունը: Հիվանդության պատճառը վիճակագրական ծառայության և գյուղում փաստացի առկա թռչունների քանակների անհամապատասխանությունն է եղել, ինչի պատճառով մի շարք թռչուններ չեն պատվաստվել: Հավելենք նաև, որ թռչունների Նյուքասլյան հիվանդությունը զոոնոզ հիվանդություն չէ և չի փոխանցվում թռչնից մարդուն:
Հ.Գ. Երևանում անասնաբույժների կողմից իրականացվել են շրջայցեր աղբաշատ վայրերում (աղբանոցներ և այլ): Անկած ագռավներ և այլ թռչուններ չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով նաև շրջանառվող լուրերն ու լաբորատոր արձանագրությունները, ագռավազգիների անկման շարունակական լինելու դեպքում, Տեսչական մարմինը կդիմի ոստիկանությանն՝ առաջարկելով «որսորդներին» բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02