Այսօր համեմատական ասած բավականին լուրջ վարկանիշ ունենք, ես գոհ եմ, շնորհակալ եմ քաղաքացիներից նման վերաբերմունքի համար, դա մեզ օգնում, պարտադրում է, բայց մենք դեռ երկար անելիք ունենք:
Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Նա նշեց, որ պատրաստակամ է իր աշխատանքը շարունակել իր գործընկերների հետ և ունի համապատասխան ներուժ, էներգիա:
«Մենք օր օրի վրա ավելի կատարելագործվում ենք, ես համեմատում եմ մայիս-հունիս ամիսների հետ, բավականին մեծ տարբերություններ կան դրական առումով»,- ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում որոշողը վարչապետն է՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:
«Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է գա, անի այն, ինչ ես չեմ արել, խնդրեմ, այնպես չէ, որ ես աթոռից կառչած եմ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե ինքը թույլ ոստիկանապետ է, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ դա ուղղորդված է: «Ես գիտեմ՝ որտեղից է գալիս, թե ես շատ թույլ ոստիկանապետ եմ, գիտեմ՝ ովքեր են այդ լուրեր տարածողները, շատ գերազանց տիրապետում եմ, գիտեմ՝ ում է ձեռնտու, որ Օսիպյանը ոստիկանապետ չլինի: Շատ թույլ եմ, բայց կարողացել եմ կաշառակերությունը վերացնել, շատ թույլ եմ, որ իմ վրացի գործընկերն ասում է, որ Հայաստանում նախադեպ չունեցող ընտրություն է իրականացվել, և համեմատելով իրենց ընտրությունների հետ՝ ասում է, որ ձերն ավելի լավն էին, շատ թույլ եմ, որ Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցի, էլի կային հետախուզվողներ, որոնց հայտնաբերեցի: Ինչո՞վ է պայմանավորված իմ թույլ լինելը»,- ասաց նա:
Ոստիկանապետը նշեց, որ հեղափոխությունից հետո կարծեք ոստիկանության մի մասը հիասթափված էր, ոստիկանությունը գնացքի նման կանգ էր առել, և ինքը փորձում է հրել այդ գնացքը: Նա նշեց, որ մոտ երեք շաբաթ մենակ է աշխատել, և առանձնապես ծանր հանցագործությունների հարցում նվազում կա, քանի որ բացահայտել և կանխարգելիչ աշխատանքներ են տարել: «Ես գիտեմ՝ այդ քամին որտեղից է գալիս, թո՛ւյլ տվեք՝ չարտահայտվեմ: Մարդիկ կան, որ երազում են՝ իրենք դառնան ոստիկանապետ»,- ասաց նա և չբացառեց, որ այդ լուրերը տարածողների մեջ լինեն նախկին կոլեգաներ:
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02