Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի 52 ընտանիքների բնակարաններում բնական գազը կմիացվի ոչ թե տարեմուտից առաջ, այլ՝ 2019 թվականի հունվարի կեսերից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Դրախտիկի 52 ընտանիքները բնական գազից օգտվելու ցանկություն էին հայտնել դեռեւս մեկ տարի առաջ, սակայն մինչ այժմ լուծվում էին փաստաթղթային, ընթացակարգային ու տեխնիկական խնդիրները:
«Համայնքապետարանի կողմից ջանքեր պահանջվեցին, որպեսզի Դրախտիկի բնակչությունը բնական գազից օգտվելու թույլտվություն ստանա: Բազմաթիվ էին տեխնիկական ու ընթացակարգային խնդիրները, որոնք «Գազպրոմի» հետ կարողացանք հաղթահարել: Վերջին տեղեկություններով՝ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը, «Գազպրոմի» կողմից հարցում է ուղարկվել Մոսկվա, որտեղից համապատասխան թույլտվություն ակնկալվում է 2019 թվականի հունվարի ութից: Ամենայն հավանականությամբ, մեր բնակիչներն իրենց տներում բնական գազ կարող են վառել 2019 թվականի հունվարի երկրորդ կեսից: Համայնքապետարանն իր վրա է վերցրել խիստ կարիքավոր 10 ընտանիքների բնակարանների գազիֆիկացման ծախսերը, որոնք կազմում են մոտ 800 հազար դրամ: Դրախտիկ գյուղն ունի 356 տնտեսություն, որն ամբողջությամբ գազիֆիկացնելու նպատակով հարկավոր կլինեն նոր ներդրումներ՝ գազատարի ներքին ցանցն ընդարձակելու եւ սպառողներին հասցնելու համար: Նախորդ տարիներին պետությունը հսկայական միջոցներ էր ծախսել՝ գազատարի արտաքին ցանցը Դրախտիկ հասցնելու համար, սակայն բնակիչները տարբեր պատճառներով չէին կարողանում օգտվել բնական գազից: Բայց կարեւորն այն է, որ իրավիճակը վերջապես շտկվում է»,-տեղեկացրեց Սուլիկո Շուշանյանը:
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02