Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտմամբ զբաղվող Խադիջա Իսմայիլովայի՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերի վերաբերյալ:
Նշվում է, որ Իսմայիլովան հայցերը ներկայացրել էր 2013 և 2014 թվականներին:
Հայցվորի պնդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերով ոտնահարել են ազատ խոսքի և անձնական կյանքի իր իրավունքները, ինչը պայմանավորված է եղել իր լրագրողական գործունեությամբ:
Հայցվորը նշել է, որ լրագրողական հետաքննություններով ու դրանց շրջանակում երկրի իշխանություններին քննադատությամբ զբաղվելուց հետո ինքը պարբերաբար սպառնալիքներ է ստացել, ահաբեկվել է ամենատարբեր միջոցներով:
Հայտնի է, որ Իսմայիլովան 85 000 եվրո փոխհատուցում էր պահանջում կրած բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ի վճռով՝ կինը 15 000 եվրո փոխհատուցում կստանա անձնական կյանքի իրավունքի ոտնահարման և խոսքի ազատության ճնշման համար:
Իր կարիերայի ընթացքում Ադրբեջանի ամենանշանավոր հետաքննող լրագրողներից Խադիջա Իսմայիլովան բազմիցս հետապնդման է ենթարկվել, բացի այդ, նրան արգելել են երկրից դուրս գալ, համացանցում շրջանառվել են նրան վարկաբեկող տեսանյութեր, նա 17 ամիս անցկացրել է ազատազրկման մեջ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02