Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսին ու Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի: Նորին Սրբությունը, ողջունելով Կիպրոսի ներկայացուցիչներին, նշեց, որ հաճելի է հայ ժողովրդի համար նվիրական օրը` ապրիլի 24-ին, տարբեր ժողովուրդների պատվիրակների տեսնել Հայաստանում: Վեհափառ Հայրապետը խոսեց երկու բարեկամ ժողովուրդների պատմական համանմանությունների մասին` հավելելով, որ քաջատեղյակ է Կիպրոսի նկատմամբ գործված անարդարություններին և կրած մեծ կորուստներին: Հայոց Հայրապետը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության տարիներին Հայ Եկեղեցու վիթխարի կորուստները և դրանց վերականգնման ուղղությամբ վերջին տասնամյակներին տարված աշխատանքները: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երկու քրիստոնյա ժողովուրդների հավատքով ու պետությունների զորացմամբ, ինչպես նաև միջազգային խաղաղասեր հանրության գործադրած ազնիվ ջանքերի շնորհիվ արդարությունը կվերականգնվի: Իր հերթին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավորն անդրադարձավ միջազգային համաժողովից ստացած իր տպավորություններին` Կիպրոսի ժողովրդի զորակցությունը վերստին փոխանցելով հայությանը: Պրն. Ֆիտիսը խոսեց նաև Կիպրոսի հայ համայնքի գործունեության մասին, կարևորեց Հայ Առաքելական և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները: Այնուհետև օրվա խորհրդի շուրջ իր սրտի խոսքը Նորին Սրբությանը փոխանցեց Կիպրոսի համալսարանի ռեկտորը` հատկապես անդրադարձ կատարելով միջմշակութային և կրթական ծրագրերի համատեղ իրականացմանը, Կիպրոսի համալսարանի կողմից հայոց լեզվի դասավանդմանը, ինչպես նաև ուսանողների փոխանակման վերաբերյալ մտադրություններին: Զրույցի ընթացքում խոսվեց նաև ղարաբաղյան հակամարտության, մասնավորապես ապրիլի 2-6-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների մասին, որոնք համայն հայության շրջանում ընդվզում և դատապարտության ոգի հարուցեցին: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44