Իսպանիայի քաղաքացիական գվարդիան երկրի Ազգային գերագույն դատարանի և Եվրոպոլի հետ համագործակցությամբ բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբի՝ պրոֆեսիոնալ թենիսի մրցաշարերի ժամանակ ծավալած գործունեությունը: Ինչպես հայտնում է Եվրոպոլի կայքը, իսպանացի իրավապահները 83 կասկածյալի են ձերբակալել, որոնցից 28-ը պրոֆեսիանալ թենիսիստներ են: Հետաքննությունն սկսվել է 2017-ին, երբ Թենիսի միությունը (Tennis Integrity Unit) դատապարտել էր ITF Futures և Challenger մրցաշարերի ժամանակ նախապես պայմանավորված խաղերի կազմակերպմանն առնչվող գործողությունները: Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ մարզիկներին՝ երաշխավորելու համար նախապես պայմանավորված արդյունքները, ինչպես նաև օգտագործել են հազարավոր քաղաքացիների ինքնությունը նախապես պայմանավորված մրցելույթներում խաղադրույք կատարելու համար:
Ըստ հաղորվող տվյալների՝ հանցավոր խմբում հայեր են եղել, որոնք կապ են հաստատել թենիսիստների հետ, այնուհետև հետևել են խաղի ընթացքին և հրահանգներ տվել խաղադրույք կատարողներին: Նշվում է, որ ոստիկանական գործողությունների ընթացքում 11 տուն է խուզարկվել Իսպանիայում, որտեղից 167 000 եվրո կանխիկ գումար է առգրավվել, ինչպես նաև ավելի քան 50 էլեկտրական սարք, բանկային քարտեր, շքեղ դասի 5 ավտոմեքենա, գործին առնչվող փաստաթղթեր և մեկ հրացան: Արդյունքում 42 բանկային հաշիվ է սառեցվել:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02