Դժվար կլինի աշխարհում գտնել մեկին, ով չիմանա, թե իրենցից ինչ են ներկայացնում Օլիմիական խաղերը: Յուրաքանչյուր ոք յուրովի է պատկերացնում և մեկնաբանում դրանք: Մարզիկի համար Խաղերը կյանքի նվիրական երազանք են, երկրի համար` պատիվ, մարզասերի համար` տոն, աշխարհի համար` միասնության և խաղաղության խորհրդանիշ:
Մենք` հայերս, միշտ հպարտացել ենք ոչ միայն մեր մշակույթով և պատմությամբ, այլև` մարզական նվաճումներով: Եկել է ժամանակը` հպարտանալու նոր անուններով և նոր մեդալներով: 10 օր անց Հարավային Ամերիկան իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի ամառային Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը կներկայանա ռեկորդային` 33 մարզիկներով: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ լարտվական բաժինն առաջարկում է վերհիշել անկախ Հայաստանի օլիմպիական ուղին:
ԽՍՀՄ փլուզումից հետո նրա կազմի մեջ մտնող երկրների մարզիկները 1992 թվականիԲարսելոնայի Օլիմպիական խաղերում ներկայացան Օլիմպիական դրոշի ներքո: Հայ մարզիկների, թերևս, լավագույն արդյունքը գրանցվեց հենց այդ խաղերում: Հայաստանի 5 մարզիկներից 3-ը դարձան օլիմպիական չեմպիոններ: Պատվոհարթակի առաջին աստիճանին կանգնեցին ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը և հրաձիգ Հրաչյա Պետիկյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը պարտվեց եզրափակչում և դարձավ Խաղերի փոխչեմպիոն, սակայն մասնագետները մինչ օրս էլ նշում են, որ Մկրտչյանի արծաթե մեդալը շատ վիճելի էր: Հայ մարզիկներից միայն Սոս Հայրապետյանն էր, ով մեդալ չնվաճեց (մականախաղ):
26-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ 1996 թվականին, ընդունել էր Ատլանտան: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը ներկայացավ եռագույնի ներքո: Հայաստանի Հանրապետության համար առաջին Օլիմպիական խաղերին մեկնեցին 32 մարզիկներ, ովքեր ներկայացան 11 մարզաձևում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, թենիս, ջրացատկ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, հեծանվասպորտ, ձյուդո): Հենց Ատլանտայում էլ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը հռչակվեց անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնը: Ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը դարձավ Խաղերի փոխչեմպիոն:
2000 թվականի Խաղերն անցկացվեցին հեռավոր Սիդնեյում, որտեղ Հայաստանի հավաքականը ներկայացավ 10 մարզաձևում (ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, լող, թենիս, ջրացատկ, աթլետիկա, հրաձգություն, թիավարություն, ձյուդո): Մրցահարթակ դուրս եկած 27 մասնակիցներից միայն ծանրորդ Արմեն Մելիքյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:
Անկախ Հայաստանի պատմության վատագույն Խաղերն եղան 2004 թվականի ԱթենքիՕլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի 18 մարզիկներից և ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:
2004 թվականից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում եղան լուրջ կադրային փոփոխություններ: 2005 թվականին ՀԱՕԿ նախագահի պաշտոնը վստահվեց Գագիկ Ծառուկյանին:Փոփոխության դրական արդյունքն երկար սպասել չտվեց: Պատկերը փոխվեց արդենՊեկինում: Ամառային 29-րդ Խաղերում Հայաստանը ներկայացավ 25 մարզիկով (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, աթլետիկա, հրաձգություն,ձյուդո), որտեղ հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ: Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշներ` Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեևը, բռնցքամարտիկ` Հրաչիկ Ջավախյանը, ծանրորդներ` Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը և Գևորգ Դավթյանը:

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 24 մարզիկներով, ովքեր մրցեցին 9 մարզաձևում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, թաեքվոնդո, ձյուդո): Լոնդոն-2012-ից հայ մարզասերները, երկար դադարից հետո, ոսկե մեդալի ամենամեծ ակնկալիքներն ունեին: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հասել էր Խաղերի եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուս մրցակցին և դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Ռիո-2016-ի մեկնարկին մնացել է ընդամենը 10 օր: Հայաստանը իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կներկայանա 33 մարզիկներով, ովքեր կպայքարեն 8 մարզաձևերում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո): Հայաստանի հավաքականում կան աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ: Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մեդալակիր, Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն և փոխչեմպիոն, ռեկորդակիրներ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայանա 3 մարմնամարզիկով, որտեղ կունենա նաև կին մարզիկ (խմբ. Հուրի Գեբեշյան): Հատկանշական է, որ Խաղերի մասնակիցներից գրեթե բոլորն իրենց իսկ նվաճած ուղեգրերով են մեկնում (լողորդներ` Վահան Մխիթարյանը, Մոնիկա Վասիլյանը և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Սպիտակ քարտերով): Առաջին անգամ հայ բռնցքամարտիկները Խաղերին կմասնակցեն ռեկորդային` 5, իսկ աթլետները` 6 մարզիկներով: Մի խոսքով, ռեկորդային Օլիմպիական խաղեր են: Եվ տա Աստված, որ 20 տարի հետո Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում լսվի Հայաստանի օրհներգը և պանծա եռագույնը:
Փոփոխության դրական արդյունքն երկար սպասել չտվեց: Պատկերը փոխվեց արդենՊեկինում: Ամառային 29-րդ Խաղերում Հայաստանը ներկայացավ 25 մարզիկով (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, աթլետիկա, հրաձգություն,ձյուդո), որտեղ հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ: Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշներ` Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեևը, բռնցքամարտիկ` Հրաչիկ Ջավախյանը, ծանրորդներ` Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը և Գևորգ Դավթյանը:
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
19:15 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44