Մեր տնտեսության մեջ կան խնդիրներ, որոնց լուծման տարբերակն ընտրվել է ավելի էժան աշխատուժ ներմուծել, որի պարագայում աշխատավարձի չափը նվազում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փորձագետ Հայկ Բալանյանը՝ անդրադառնալով հնդիկների մեծ հոսքին եւ Հայաստանի աշխատաշուկայում նրանց զբաղվածությանը: Նրա խոսքով, տարիներ շարունակ ներքին ներդրումների քանակը նվազում է, եւ չկա տնտեսական այնպիսի աճ, որը կարող է պահանջել հավելյալ աշխատուժ։ «Էժան աշխատուժի դեպքում պետք է լինի արտադրողականության աճ, բայց սա չի լինում, քանի որ այդ գումարի զգալի մասը դուրս է գալիս Հայաստանից։ Հնդկաստանի կառավարությունը խրախուսում է արտագաղթը, որի համար գումար էլ է տրամադրում իր բնակիչներին»,- ասաց Բալանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում էժան աշխատուժի մուտքը շուկա կհանգեցնի «տեխնիկական զարգացման խոչընդոտմանը», քանի որ Հայաստանի տնտեսություննը հասել է մի փուլի, որից հետո պետք է անցում կատարի բոլորովին այլ որակների, ահա այտեղ է, որ կարող է որակի անցումը որեւէ կերպ չկարողանա իրականացնել։ «Էժան աշխատուժի ներմուծումը բերել է նրան, որ ընտրվել է էքստենսիվ զարգացման մոդելի արմատավորումը, որը կանգնեցնելու է ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ՝ ստրուկտուրալ զարգացումը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանը, ներմուծելով էժան աշխատուժ, արտահանում է իր բնակչությանը, որի արդյունքում կորցնում է կապիտալ եւ արժեք, այս խնդիրների մասին պետք է անպայման խոսել։ Նա առաջարկեց կառավարությանը վերանայել վիզաների տրամադրման գործընթացը, հակառակ դեպքում կարող է ձեւավորվել արատավոր մոդել։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02