ARM | RUS |

Հայաստանը պարտավոր է գազի գնի հետ կապված այնպիսի բանաձև ստանալ, որ իր տնտեսության շնչառությունը կախված չլինի գազի խողովակից. Խ. Քոքոբելյան

11.01.19 | 22:32

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ էլ խոսվում էր գազի թանկացման մասին, և քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ Ռուսաստանը որպես սառը գործիք օգտագործում է գազի գինը Հայաստանի հետ հարաբերություններում ճնշում գործադրելու համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության, և, մասնավորապես, գազի գինը սահմանում թանկացնելու որոշման դրդապատճառների մասին:

«Հայաստանը պարտավոր է ուղղակի այլընտրանքային էներգետիկայի հարցը լուծել, և դա Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր է, այլ նաև՝ ուղղակի անվտանգության: Հայաստանը պարտավոր է գազի գնի հետ կապված այնպիսի բանաձև ստանալ, որպեսզի իր տնտեսության շնչառությունը կախված չլինի գազի խողովակից»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ինքը շարունակում է պնդել, որ Հայաստանի տնտեսությունը պետք է անջատել գազի խողովակից: «Դրա ռեալ հնարավորությունները Հայաստանն ունի: Ցավոք, թե՛ նախկին, թե՛ ներկայիս կառավարությունները մինչև այս պահը որևիցե գործուն քայլեր չեն իրականացրել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Քոքոբելյանը հիշատակեց, որ իրենք բազմիցս են ասել, որ իրանական գազատարը կառուցելու ժամանակ պարտադրվեց հայկական կողմին 711 մմ տրամագծով գազատար անցկացնել, որպեսզի Հայաստանը շարունակի կախված մնալ ռուսական գազից:

«Գազի սակագինը հայ-ռուսական հարաբերություններում Ռուսաստանի համար զուտ տնտեսականից բացի նաև քաղաքական գործիք է, և շատ օրինաչափ է, որ ռուսական կողմը փորձում է Հայաստանին կախման մեջ պահել, բայց խիստ անհասկանալի է հայկական կողմի այս երկար ու ձիգ տարիների պահվածքը, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում այդ խնդրին լուծում չի տրվում: Կարծում եմ՝ այլևս ժամանակն է այդ լուծումները տալու և հստակեցման գնալու»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանը նաև նշեց, որ բացի գազի սակագնի խնդրից, հայ-ռուսական հարաբերություններում մի շարք հարցեր կան, որոնք ևս հստակեցման կարիք ունեն, քանի որ առանց դրա իրավիճակն է՛լ ավելի է բարդանում:

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններում հստակեցման խիստ անհրաժեշտություն ունի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: «Հայաստանը պաշտոնապես պետք է պահանջի Ռուսաստանից և՛ բացատրություններ, և՛ մատակարարման դադարեցում»,- ասաց նա:

Երկրորդ ամենակարևոր հարցը, որ հայ-ռուսական հարաբերություններում հստակեցման կարիք ունի, Քոքոբելյանի խոսքով, Արցախի հիմնախնդիրն է: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և Հայաստանի ռազմավարական գործընկեր՝ ՌԴ-ն պետք է կարևորի Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգության հարցը: Բայց Ռուսաստանը ոչ միայն թվացյալ բալանսավորված մոտեցում է ցուցաբերում, այլև, ցավոք սրտի, հաճախակի են դեպքերը, երբ ակնհայտ խիստ ադրբեջանամետ դիրքորոշում է ցուցաբերվում»,- ասաց նա:

Երրորդ կետը, որը հստակեցման անհրաժեշտություն ունի, գազի գնի հետ կապված չհիմնավորված մոտեցումն է: «Ասում եմ չհիմնավորված, որովհետև դեռևս տարիներ առաջ, երբ վերջին 20 տոկոս մասնաբաժինն էր վաճառվում ռուսական ընկերությանը, պայմանագրում հստակ ամրագրված էր, որ բարձրացումներ չպետք է լինեն, և որպես ելակետ պետք է ընդունվի Օրենբուրգի մարզի գազի սակագինը»,- ասաց նա:

Չորրորդ կետը, որը հայ-ռուսական հարաբերություններում խիստ հստակեցման կարիք ունի, Խաչատուր Քոքոբելյանի նկատառմամբ՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր տնտեսական տարածքում՝ Հայաստանին վերաբերող բավականին խրթին կետերն են, որոնցից ամենակարևորը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից (Չինաստան, Իսրայել և այլն) զենքի ձեռքբերման դեպքում կիրառվող 18 տոկոս ավելացված արժեքի հարկն է, որն էապես խոչընդոտում է պատերազմական վիճակում գտնվող Հայաստանին զենքի ձեռքբերման այլընտրանքային աղբյուրներ ունենալու հնարավորությունից:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդի նկատառմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում ուղղակիորեն և շեշտակիորեն անտեսվել է և շարունակվում է անտեսվել հայկական շահը:

«Հայ-ռուսական հարաբերությունների կնճիռների մասին հավաստող ամենացցուն օրինակը լայնածավալ զենքի մատակարարումն է Ադրբեջանին: Թե՛ նախկինում, թե՛ հիմա Ռուսաստանից պաշտոնապես չենք պահանջել Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցում, որը Ռուսաստանը նաև պարտավոր է անել 1997 թվականի հայ-ռուսական հայտնի պայմանագրի դրույթներից ելնելով»,- ասաց նա:

Վերադառնալով գազի գնի թանկացման թեմային՝ Խաչատուր Քոքոբելյանը նաև հիշեցրեց, որ իրենք անընդհատ շեշտում էին, որ գազի գնագոյացումը չի համապատասխանում իրականությանը:

«Շատերը հակադարձում էին՝ էներգետիկայի տարբեր նախարարները, նախկին և ներկայիս կառավարությունները: Բայց հիմա իրենք էլ են ընդունում՝ թե՛ կառավարությունը, թե՛ «Գազպրոմ Արմենիան», որ սահմանին սակագնի 10 տոկոս թանկացումը կարող է սպառողների համար չթանկանալ զուտ «Գազպրոմ Արմենիայում» էֆեկտիվ կառավարման և ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու հաշվին»,- ասաց նա:

ԱԴ առաջնորդը նկատեց, որ շարունակում է պնդել, որ կա առնվազն 4-5 տոկոս գազի կալորիականության նվազեցում: «Դրա մեջ կասկածողին խորհուրդ եմ տալիս ժամացույցին նայելով ստուգել, թե որքան ժամանակում է եփում սուրճը»,- նշեց նա:

Համեմատելով ներկա և նախկին իշխանությունների՝ Ռուսաստանի հետ վարած քաղաքականությունը՝ Խաչատուր Քոքոբելյանը նշեց՝ ակնհայտ է, որ նախկինում եղել են լրջագույն բացթողումներ, բայց չի նշանակում, որ այսօր պետք է ձեռքներս ծալած սպասենք և ասենք, որ նախկինում ավելի վատ էր:

«Բառացիորեն եմ ասում՝ Հայաստանն այլընտրանք չունի, քան Ռուսաստանի հետ իր ռազմավարական, գործընկերային հարաբերությունների հստակեցումն է: Հայաստանը պետք է օր առաջ այդ լղոզված հարաբերություններին վերջ դնի և առողջացնի ու ստեղծի իրական ռազմավարական հարաբերություններ: Հայաստանը պետք է հստակ պահանջներ ներկայացնի: Նախկինում պարզ էր՝ կաշկանդված էին, անցել էին նույնիսկ անթույլատրելիի սահմանը, բայց այսօր այլևս ժամանակավրեպ է այդ քաղաքականությունը: Հայաստանը պետք է հստակ գործի »,- ասաց նա՝ նկատելով, որ ճիշտ է, վարչապետի մակարդակով, օրինակ, խոսվում է, որ պետք է հասկանալ, թե ՀԱՊԿ-ը ինչ է տալիս Հայաստանին, բայց միայն խոսելը բավարար չէ, պետք է նաև պահանջել:

Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է քննարկի երկու երկրների միջև եղած խնդիրները: Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ դա չի նշանակում, որ պետք է անել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հաշվին:

«Եթե մի տեղ կա ռազմավարական գործընկերություն, ապա առնվազն պետք է հստակություն լինի: Պետք է եղած խնդիրների հստակեցումը տալ հնարավորինս մոտ ժամանակներում: Հայաստանը պարտավոր է հրաժարվել նախկին կաշկանդված քաղաքականությունից և պետք է սկսի գործել հստակության դաշտում: Հայաստանը ինքնիշխան պետություն է և հենց այդ դիրքերից պետք է հանդես գա, իսկ այսօրվա իշխանություններն էլ պարտավոր են հանդես գալ բացառապես Հայաստանի շահերի դիրքերից»,- ասաց նա:

tert.am


Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի...

11:17

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ. Զաքարյան

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ....

11:03

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:10

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

09:08

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի...

20:07

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ...

19:48

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

19:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02