Apple ընկերությունը ԱՄՆ-ում արտադրության թույլտվության հայտ է ներկայացրել, որը կոչվում է «Ներկառուցված էլեկտրական բաղադրիչներով գործվածք»։ Սրան ուշադրություն է դարձրել Apple Insider-ը, որը ենթադրել է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել հագուստի ստեղծման համար։ Հունվարի 10-ին հրապարակված հայտի համաձայն, գործվածքը կազմված կլինի «մեկուսիչ» եւ «հաղորդիչ» թելերից։ Առաջինները պետք է մաշկը պաշտպանեն հաղորդիչ թելերից, իսկ երկրորդները ապահովեն էլեկտրական ազդանշանի տարածումը։Apple Insider-ը ենթադրում է, որ նման գործվածքից հագուստը կարող է տվյալներ հավաքել տիրոջ մասին։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է ստեղծել նաեւ գլխարկ, որը կրելով՝ հնարավոր կլինի երաժշտություն լսել ներկառուցված ականջակալների միջոցով։ Ընդ որում, Apple Insider-ն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ ընկերությունը ամեն շաբաթ արտադրության թույլտվության հայտ է ներկայացնում, եւ դա երաշխիք չէ, որ նա այդ տեխնոլոգիաները կօգտագործի իր սարքերում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02