ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանում գողություն կատարելու մեջ կասկածվողներին: «Հունվարի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզները անմիջապես մեկնելով նշված հասցե նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանոթյան Տարոնի բաժին: Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա-ն, Գևորգ Մ-ն, Սամվել Հ-ն և Արմեն Հ-ն: Վնասի չափը պարզվում է: Բերման ենթարկված Անդրանիկ Ա-ի և Գևորգ Մ-ի անձնական խուզարկությամբ, հայտանբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով: Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- գրված է հաղորդագրությունում:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02