Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար եւս 2 հոգու մեղադրանք է առաջադրվել: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը նշեց, որ այսօր երկու ամսով կալանավորվել է իր պաշտպանյալ Տարոն Լոռյանը: Փաստաբանի խոսքով՝ Տարոն Լոռյանը հուլիսի 17-ի առավոտյան անծանոթ համարից զանգ է ստացել, պատասխանել է, սակայն, խոսակցություն չի եղել: Նախաքննական մարմինը գտել է, որ հնարավոր է՝ նա կոդավորված զրույց է ունեցել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի հետ եւ մեղադրանք է առաջադրել նրան:
«Չի ընդունում մեղադրանքը, իրեն անծանոթ համարից զանգել են, վերցրել է, բայց խոսակցություն չի եղել ու քնել է։ Նախաքննական մարմինը գտնում է, որ հնարավոր է՝ կոդավորված զրույց է եղել եւ մեղադրանք են առաջադրել զինված խմբին աջակցելու համար», - ասաց փաստաբանը:
Հովիկ Արսենյանի մյուս պաշտպանյալ Սամսոն Գաբրիելյանը, որը կալանավորվել է հուլիսի 23-ին, եւս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հուլիսի 19-ին Սարի թաղ է գնացել եւ որպեսզի սարիթաղցիներին վստահեցնի, որ ծպտյալ ոստիկան չէ՝ զանգահարել է զինված խմբի անդամ Պավել Մանուկյանին եւ նրան ասել, որ շրջապատված են ու խորհուրդ տվել զգուշանալ ուղարկվող սննդից։
Հովիկ Արսենյանը նշեց, որ անհիմն է համարում իր պաշտպանյալների կալանավորումը եւ հույս հայտնեց, որ իրավիճակի կարգավորումից հետո նրանք ազատ կարձակվեն։
Հիշեցնենք, որ Երևանում Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ԱԱԾ-ում, ՀՔԾ-ում եւ ՀՀ Քննչական կոմիտեում:
Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ, ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը եւ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: ՀՀ Քննչական կոմիտեում էլ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ է հարուցվել քրեակն գործ:
Նշենք, որ արդեն 10-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02