Երեկ աշխատանքային օրվա ավարտի պատճառով հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու և նրան գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:
Այսօր՝ ժամը 11:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է դատական նիստը, որտեղ դատարանը քննելու է նախաքննական մարմնի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու, ինչպես նաև նրա պաշտպանների՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:
Միջնորդությունների քննությունը մակագրվել էր երեք դատավորի, որոնց ինքնաբացարկ են հայտնել տարբեր հիմնավորումներով: Երեկ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց դատավոր Արթուր Մկրտչյանին, որը մերժվեց:
Այսօր՝ նախքան նիստի մեկնարկը, լրագրողների հարցին, թե դատարանն արդյո՞ք կանցնի բուն միջնորդությունների քննությանը, Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ դա պայմանավորված է երկու հանգամանքով:
«Առաջինը կնայենք, թե դատարանի պատասխանում կա ինքնաբացարկի խնդիր և կրկին միջնորդություն կներկայացնենք, և մյուսը՝ եթե ինքնաբացարկի հիմքեր չլինեն, ապա կքննվեն միջնորդությունները: Ամեն դեպքում մենք կպնդենք, որ միջնորդություններն իրար չմիացնեն, որովհետև դրանք տարբեր միջնորդություններ են ամբողջությամբ, նույնիսկ տարբեր մեղադրանքների են վերաբերում: Պետք է խնդրենք, որ սկզբում գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվի, այնուհետև կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը»,-ասաց Օրբելյանը:
Դատական նիստը սկսվեց:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02