Պետական եկամուտների կոմիտեի 128 աշխատակից է ազատվել աշխատանքից, եւ սա միայն սկիզբն է։ Այս մասին հունվարի 16-ին՝ մամուլի ասուլիսին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով՝ հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների 580 աշխատակից ծանուցվել է կառուցվածքային բարեփոխումների եւ դրա հետ կապված հնարավոր կրճատումների մասին։ «Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա», - նշեց Անանյանը։ Նրա փոխանցմամբ՝ ամեն աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում։ Ընդ որում, 2 ամսվա ընթացքում գնահատվել է 580 աշխատակիցներից յուրաքանչյուրի կարողությունները։ «Ցավոք, ստիպված էինք ընտրել լավի եւ լավագույնի միջեւ։ Գործառույթների վերակազմակերպման եւ կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,–հավելեց ՊԵԿ նախագահը։ Ավելի վաղ NEWS.am-ը իր տեղեկություններով հայտնել էր, որ ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։ Նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատվել աշխատանքից։ Նրանց ուղարկելեն աշխատանքից ազատման հրամանները եւ վերջնահաշվարկները։ Նշենք, որ աշխատանքից ազատվածները հիմնականում ՊԵԿ տեսուչներ են։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02