Կյանքի 82-րդ տարում մահկանացուն է կնքել արձակագիր, առակագիր, հրապարակախոս, 2007 թ.-ից ՀԳՄ անդամ Իլյիչ Բեգլարյանը։ Այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից: Իլյիչ Բեգլարյանը ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 14-ին Իջևանի շրջանի Թալա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ)։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։ Իլյիչ Բեգլարյանը ստեղծագործել է դեռևս դպրոցական տարիներից, սակայն արձակին ու քնարերգությանը լրջորեն նվիրվել է 1990 թվականից։ Հեղինակ է ազգային-ազատագրական պայքարի հերոսներին ու իրադարձություններին նվիրված և այլ թեմաներով երկու տասնյակից ավելի գրքերի, այդ թվում՝ «Հայդուկներ» (2000), «Մահկանաբերդի արծիվը (Սևքարեցի Սաքո)» (2002), «Դյուցազնապատում (Զորավար Անդրանիկ)» (2010)։ Իլյիչ Բեգլարյանը նաև պետական, հասարակական ճանաչված գործիչ էր։ 1962 թ.-ից մինչև կյանքի վերջը անմնացորդ նվիրվել է հանրապետության արդյունաբերական, մշակութային, ուսումնական հաստատությունների աշխատանքներին. եղել է ՀԽՍՀ Պետմատի նախագահի առաջին տեղակալ, «Հայէլեկտրամեքառ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ։ 2006 թ. Երևանում հիմնադրել է «Զորավար Անդրանիկ» թանգարանը։ Տասնամյակների իր բազմակողմանի և արդյունավետ գործունեության համար Իլյիչ Բեգլարյանն արժանացել է մի շարք բարձր պարգևների, այդ թվում՝ «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանի, «Աշխատանքի վետերան» մեդալի, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Զարավար Անդրանիկ», ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալների։ Վաստակաշատ գրողի, հմուտ տնտեսագետի, պետական-հասարակական գործչի անունը վառ կմնա իր հարազատների, գործընկերների, գրչակիցների և ընթերցողների հիշողության մեջ։ Իլյիչ Բեգլարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժ. 18.00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի «Սուրբ Սարգիս» եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ նույն վայրից, փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02