2007թ. այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:
Մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենալու Դինքի հիշատակի ոգեկոչման արարողություններ, քայլերթեր և տարատեսակ միջոցառումներ: Երևանում ժամը 17:00-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուռ քայլերթ է լինելու դեպի Օպերայի հրապարակ: Թուրքիայում նախատեսված են բազում միջոցառումներ: Ստամբուլում՝ նախորդ տարիների պես, հազարավոր մարդիկ են փողոց են դուրս գալու և Թաքսիմ կենտրոնական հրապարակից շարժվելու են «Ակօսի» խմբագրատուն, որի մուտքի մոտ էլ սպանվել է հայ լրագրողը: «Դինքի ընկերների» տարածած հայտարարության մեջ ասվում է. «1915-ի 100-րդ տարելիցն է և Հրանտ Դինքի սպանության գործը ծածկելու, ապացույցներն անտեսելու, մարդասպաններին պաշտպանելու, պետական համակարգում ներգրաված սպանության հանցակիցներին թաքցնելու, դատարանի առջև նրա հիշատակի արարողություն անցկացնելու 8-րդ տարին»: Հրանտ Դինքին նվիրված հիշատակի արարողություններ են կազմակերպվելու նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Բուրսայում, Իզմիրում, Ալեքսանդրեթում:
Պոլսահայ լրագրողի հիշատակը ոգեկոչելու են նաև Փարիզում, Լիոնում, Վիենայում, Բրյուսելում, Տորոնտոյում և այլուր: Հրանտ Դինքը, չնայած մահվան սպառնալիքներին, իր խիզախ հրապարակումներում, հոդվածներում և ելույթներում մշտապես բարձրացնում էր Հայոց ցեղասպանության հարցը, խոսում Թուրքիայում խոսքի ազատության անհրաժեշտության մասին, բարձրաձայնում լռության մատնված և տաբու հանդիսացող շատ թեմաներ: Նրա ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին, նա հիշեցրեց թուրքահայ համայնքի գոյության ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նրա սպանությունից հետո Ստամբուլում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր: Սպանությունից հետո Հրանտ Դինքը դարձավ ազատության խորհրդանիշ իր իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած յուրաքանչյուր մարդու համար: Դինքի դատավարությունը վերջնականապես չի ավարտվել: Հրանտի ընտանիքը և փաստաբանները վստահ են, որ սպանության հետևում կա ահաբեկչական կառույց, որ պետական օղակներում աշխատողները ևս անմասն չեն սպանության գործին:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02