Որքանով ես տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով և չեն գերազանցել իրենց լիազորությունները. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ 6-7 ամիս աշխատած մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են:
«Եթե խոսում ենք ընդհանուր առմամբ, ապա պետք է իմանալ, որ պարգևատրումները միայն մարզպետարաններում չեն եղել, եղել են պետական բոլոր մարմիններում՝ ԱԺ-ում, նախորդ ԱԺ-ում, պետք է հասկանալ, որ ընդունում ենք այդ մոտեցումը մի կառույցի համար նորմալ, իսկ մյուսի համար՝ ոչ»,-ասաց նա:
Պարգևատրման ինստիտուտի մասին խոսելով՝ նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հաճախությամբ ենք դրանք լինում: «Այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են, նաև լավագույն աշխատողները, իհարկե, խրախուսման, պարգևատրումների կարիք ունեն: Մարզպետն ինքն իրեն պարգևատրում է, դա օրենքի լիազորությունների շրջանակներում է»,-ասաց նա:
Ըստ խմբակցության ղեկավարի՝ այլ հարց է, թե ինքը սուբյեկտիվորեն ինչ կարծիք ունի: Մակունցը նշեց, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել:
«Եթե օրենքը թույլ է տալիս, և որևէ արգելք չկա, դեմ խոսել չեմ կարող: Եթե կարծում ենք՝ պետք է սահմանափակել պարգևավճարները, ղեկավար մարմինը չպետք է իրեն պարգևատրի, ապա պետք է հանել օրենքից այդ դրույթը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ օրինակ՝ Արարատի մարզպետը գյուղապետ եղած ժամանակ այլ մոտեցում ուներ, և այստեղ հաշվի չեն առնում հանրության ընկալումը, Մակունցն արձագանքեց, որ հանրության ընկալումը չափազանց կարևոր է իրենց համար: «Եվ երբ ասում ենք, որ պետք է հարցը քննարկենք և սահմանափակումներ մտցնենք օրենքի դաշտում, դա նկատի ունենք, որ հանրության ընկալումը պետք է հաշվի առնել»:
Ինչ վերաբերում է զուգահեռ գործընթացին, մարզպետարանների հաստիքացուցակների կրճատմանը, Լիլիթ Մակունցն ասաց, որ սկզբունքը միտված էր արդյունավետ կառավարմանը:
tert.am
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02