Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը ոչ մի բժշկի պատանդ չի վերցրել, այլ պահանջում է բժշկական հերթափոխի բրիգադ: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, թե բժիշկների են պատանդ վերցրել:
«Ներսում կա երկու վիրավոր. մեկը, որը նախկինում էր վիրավորվել, մյուսն էլ երեկ էր թեթեւ վիրավորում ստացել: Տղաները տիրապետում են իրավիճակին եւ վճռական են: «Սասնա ծռերը» ունեն երկու գործնական պահանջ: Մեկը վերաբերում է բժշկական ծառայությանը: Ներկայումս ներսում գտնվում է բժիշկ, եւ ոստիկանությունը հայտարարում է, որ «Սասնա ծռերը» պատանդ են վերցրել նրան: Նման բանչկա, տղաները պահանջում են, որ լինի բժշկական բրիգադի հերթափոխ եւ ոչ մի ուժի, պարտադրանքի գործադրմամբ պահելու խնդիր չկա: Թող բրիգադը գա եւ ներսում գտնվողներին փոխարինի: Բժիշկներին պատանդ պահելը հերթական սուտն է, հերյուրանք է: Տղաները միայն ուզում են, որ այնտեղ բժիշկների ներկայությունը լինի տեւական եւ հերթափոխով: Երկրորդ պահանջն այն է, որ տղաները պահանջում են, որ պատգամավորները խիստ պահանջ ներկայացնեն ոստիկաններին, որ գնան, հանդիպեն «Սասնա ծռերի» տղաներին»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամը հորդորեց պատգամավորներին գնալ եւ պահանջել, որ մտնեն ՊՊԾ գնդի տարածք եւ հանդիպեն խմբի անդամների հետ:
Հարցին, թե ինչ փուլում են այս պահին բանակցությունները, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Բանակցությունները վերջին օրերին չեն եղել: Բանակցությունները, որոնք եղել են, իմիտացիոն բնույթ են կրել, վարչախմբի ներկայացուցիչները իրական բանակցություններ չեն վարել: Սեֆիլյանը հենց առաջին օրվանից իր աջակցությունն էր առաջարկել, ասել էին՝ սկզբում պատանդներին բաց թողեք, հետո կխոսենք մնացածի մասին: Պատանդները ազատ են արձակվել, բայց մնացածի մասին չի խոսվում: Խաբեությամբ եւ ստոր մոտեցումների գործելաձեւը շարունակվում է»:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02