ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում դժգոհություններ են ստացել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ալավերդի քաղաքով անցնող հատվածի շինարարական աշխատանքների հետ կապված բնակչությանն ու երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ։
Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքների պայմանագրերը ստորագրվել են 2017թ․ նոյեմբերի 30-ին, աշխատանքների մեկնարկը տրվել է 2018թ. մայիսի 29-ին։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է շինարարության մեկնարկից հետո 900 օրվա ընթացքում։
Նախագծով նախատեսված են մեծածավալ հողային և հորատապայթեցման աշխատանքներ, ինժեներական հաղորդակցուղիների տեղափոխում, ջրահեռացման համակարգի վերակառուցում, մայթերի, ճանապարհների վերակառուցում և այլն։ Այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Թեև Մ6 ճանապարհի սկզբնամասում (Ստեփանավանի խաչմերուկ) և Մ6-Նոյեմբերյան խաչմերուկում արդեն տեղադրված են տարանցիկ բեռնատարների մուտքը Մ6 ճանապարհ արգելող և այլընտրանքային երթուղով ուղղորդող ճանապարհային նշաններ, սակայն տարանցիկ բեռնատարները շարունակում են երթևեկել հիմնանորոգվող ճանապարհով՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով աշխատանքների տեմպերը և արդյունավետությունը նախատեսվածից զգալիորեն նվազել են։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ ճանապարհի Սանահին-Բաղրամյան տեղամասի 750մ երկարությամբ հատվածում հին պատվածքի և հիմքի քանդման-հեռացման աշխատանքներն ավարտվել են, իսկ նորը չի հաջողվել կառուցել նախ հողապաստառի բարձր խոնավության, այնուհետև եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Ներկայում Ալավերդի քաղաքի այլ տեղամասերում իրականացվում են հողային և հորատապայթեցման աշխատանքներ։ Իսկ Սանահին-Բաղրամյան հատվածում ճանապարհի նոր հիմքի և պատվածքի կառուցումը հնարավոր կլինի իրականացնել միայն հողի օպտիմալ խոնավության և բարենպաստ եղանակի դեպքում։ Ճանապարհի անցանելիությունն ապահովելու նպատակով շինարարները պարբերաբար սպասարկման աշխատանքներ են իրականացնում:
Նախարարությունը և իրավասու օղակները համապատասխան միջոցներ կձեռնարկեն պատճառվող անհարմարություններն ու դրանց ազդեցությունները նվազեցնելու և հնարավորին բացառելու ուղղությամբ:
Պատճառվող անհարմարությունների համար նախարարությունից հայցում են համայնքի բնակչության և երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02