«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նիստի ընթացքում քննարկվեց Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների կազմման հարցը: «Երևանի քաղաքապետի կողմից ստացել ենք մի քանի արձանագրություն, որով դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի և Արման Իսկանդարյանի ավագանու անդամի լիազորությունները»,- նշեց Մուկուչյանը: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները դադարեցված ավագանու բոլոր անդամների մանդատները հանձնվելու են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին: Երևան քաղաքի լիազորությունները դադարեցված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Ասատրյանին:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02