Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի և Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնույան հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգային տարբեր հարցերի: Նրանք բարձր են գնահատել հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների մակարդակը և նշել փոխգործակցության ոլորտների ընդլայնման կարևորությունը:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընլայնումը: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների կառավարությունների միջև հարաբերությունների ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությանը, այդ թվում` գործարար կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Մուստաֆա Մադբուլին ընդգծել են բիզնես ֆորումների անցկացման անհրաժեշտությունը, որոնց ընթացքում գործնականում կքննարկվեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Զրուցակիցները կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: Մուստաֆա Մադբուլին նշել է, որ այդ գործում ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02