Հայաստանյան թերթերը ենթադրություններ են հրապարակել առանցքային մի քանի պաշտոնների առաջիկա նշանակումների վերաբերյալ:
«Հրապարակ»-ը նշել է, որ Գարեգին Բաղրամյանը չի վերանշանակվի էներգետիկայի նախարարի պաշտոնին: Ըստ թերթի տվյալների՝ Բաղրամյանը, որն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քենակալն է, կարող է դառնալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
«Իրատես» թերթը հայտնում է, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շուտով ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում կփոխարինի Տիգրան Մուկուչյանին:
Իսկ «Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը կզբաղեցնի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը:
Եթե վերադասավորման մասին տեղեկությունները հավաստի են, ապա հայ հասարակությանը առանցքային ոլորտներում սպասում են փոփոխություններ: Մասնավորապես, ԿԸՀ-ի դեպքում, որի ղեկավարն արդեն երկար տարիներ Տիգրան Մուկուչյանն է: Չնայած 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրությունը գնահատել է ազատ և ժողովրդավար, այն Մուկուչյանին չի ազատում նախորդ ընտրությունների պատասխանատվությունից: Ընտրություններում կեղծիքները իշխանության ուզուրպացիայի առանցքային մեխանիզմն էր, իսկ հեղափոխությունից հետո այդ պաշտոնին պետք է լինի մարդ, ով վայելում է հասարակության վստահությունը:
Արդյոք այս պաշտոնին կնշանակվի Արմեն Գրիգորյանը, հայտնի չէ, սակայն եթե դա տեղի ունենա, ապա հարց կառաջանա՝ ու՞մ կնշանակեն ԱԽ քարտուղարի պաշտոնում: Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնին էր նշանակվել հեղափոխության ալիքի ֆոնին, սակայն ընթացքում քիչ չէին տեղեկությունները, որ անփորձության պատճառով նա չի վայելում միջազգային ուժային կենտրոնների վստահությունը: Այդ կարևոր պաշտոնին առավել փորձառու մարդու նշանակումը արդիական է դառնում տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող դինամիկ գործընթացների ֆոնին:
Եվս մեկ կարևոր պաշտոն, որը երկար ժամանակ թափուր է՝ ՀԾԿՀ նախագահինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարևոր է Հայաստանի՝ ռուսական մենաշնորհների հետ հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ այդ ընկերություններին են հիմնականում պատկանում Հայաստանի ռազմավարական ակտիվները: Խոսքն առաջին հերթին գազի և էլէներգիայի մասին է: Դրա հետ կապված մամուլը գրում է, որ Գարեգին Բաղրամյանը, որը կատարում է էներգետիկայի նախարարի պարտականությունները, ներկայացնում է Հայաստանի էլեկտրացանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի շահերը: Այս տեղեկության հավաստիությունը ստուգելը բարդ է, սակայն այն տրամաբանական է: Եթե հաշվի առնենք նախկին վարչապետ, Սամվել Կարապետյանի մերձավոր Կարեն Կարապետյանի «բարեկամությունը» Գազպրոմի հետ, կարելի է ենթադրել, որ ռուսական պետական ընկերություններին հարմարավետ կլիներ այդ պաշտոնում ունենալ «իրենց» մարդուն:
Եվս մեկ առանցքային պաշտոն է Ոստիկանության պետի պաշտոնը: Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Վալերիյ Օսիպյանը, և չնայած նա հաջող հանձնել էր խորհրդարանական ընտրությունների «թեստը», կուլիսներում խոսում են, որ նա համակարգը վերահսկելու խնդիր ունի: Դժգոհությունների պատճառներից են ճանապարհներին վթարների կտրուկ աճը և ՃՈ-ի պասիվությունը: Բացի այդ, «ամենաթողությունն» է շատացել, երբ երիտասարդներն օրը ցերեկով կոտրում են ավտոմեքենա կամ փոխհրաձգության մեջ մտնում: Դժգոհություններ կան նաև այն պատճառով, որ ոստիկանությունը չի միջամտում որոշ խմբավորումների՝ փաստաբանների կամ նախկին իշխանությունների կողմնակիցների դեմ ագրեսիվ գործողություններին: Եվրոպական կառույցները արձանագրել են Հայաստանում ագրեսիվության և ատելության խոսքի աճ, և նշվում է, որ ոստիկանությունը չի խոչընդոտում դրանց:
Այնպես որ, նշված կառույցների փիլիսոփայության փոփոխությունը անհրաժեշտ լրացում պետք է լինի կառավարության քաղաքականության մեջ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02