Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանից պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում։
«Մեր ձգտումն է, որ տաքսու ոլորտը մտնի քաղաքապետարանի ենթակայության տակ: Տրանսպորտի նախարարությունն ի զորու չէ ողջ հանրապետության տարածքում օրենք կիրառել տաքսու ոլորտի նկատմամբ: «եմք գտնում ենք, որ ոլորտը պետք է ղեկավարեն տեղական ինքնակառավարման մարմինները»,- լրագրողներին հայտնեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, քաղաքապետարանի հետ պետք է լուծեն կայանատեղիների, կարմիր գծերի հարցերը եւ ամբողջ լիցենզավորման փաթեթը:
«Մինչեւ 2002 թվականի տրանսպորտի ոլորտում գործել են անհատ ձեռներեցներ: հետո կառավարությունը որոշեց, որ ամբողջ երթուղին պետք է ղեկավար մեկ հոգի եւ ծնվեցին գծատերերը: Հիմա պահանջում ենք, որ կեսը թող մնա գծատերերին՝ ներդրում կատարող ընկերություններին, իկս կեսը վերադարձնել անհատ ձեռներեցներին»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք «այս գիտելիքները նվեր են բերել քաղաքապետարանին»:
«Մասնագետ ենք բերել, ինժեներ կոնստրուկտոր, որ ծանոթացնենք քաղաքապետի հետ, որ ավտոբուսների արտադրությունը Հայաստանում լինի: Մասնագետ ենք բերել նվեր, որ 4 տարի հետո ավտոբուս չբերեն»,-ասաց նա:
«Էդ, ինչ որ դուք ասում եք, կարելի էր գրավոր պատրաստել, ներկայացնել քաղաքապետին», - ակցիայի մասնակիցներին խորհուրդ տվեց քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը՝ հավելելով, որ ոտքի վրա օրենք չեն փոխում:
Նշենք, որ Երեւանում տրանսպորտը սպասարկում է 113 երթուղի, որից փաստացի այսօր գործում են 35 ավտոբուսային, 5 տրոլոյբուսային եւ 69 միկրոավտոբուսային երթուղիներ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02