Այսօր կայացել է Մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը:
Խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդի անդամներն առաջադրել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը:
Ինչպես հայտնում են համալսարանի լրատվական բաժնից, բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ, ընտրվել է ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը:
Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և անդամաներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը՝ փաստել է, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է:
«Տարբեր ձեռնարկումների՝ գիտաժողովների, ավարտական քննություններ նախագահելու շրջանակներում մշտապես կապը պահել եմ հարազատ բուհի հետ: Այն հեղինակավոր համալսարան է, որի Խորհրդի նախագահը լինելու պատիվն ունեմ 39 տարի անց. կփորձեմ «պարտքերս վերադարձնել»»,-նշել է Դավիթ Գյուրջինյանն ու հույս հայտնել, որ խորհրդի նիստերը, ինչպես նաև բուհի ուսանողների, դասախոսների, ղեկավար կազմի հետ հանդիպումները կլինեն պարբերական՝ համալասարանի առաքելությունը լավագույնս իրագործելու համար:
«Դավիթ Գյուրջինյանի ներկայությունն ու դերակատարությունը այս կարևոր կառույցում լիովին համապատասխանում է բուհի բարի համբավին ու առաքելությանը»,-նշել է խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորել է խորհրդի նորընտիր նախագահ Դավիթ Գյուրջինյանին և վստահեցրել, որ մեծ պատիվ է նրան՝ մեծանուն գիտնականին և բուհի շրջանավարտին, տեսնել այդ կարևոր ու պատասխանտու պաշտոնում:
Ռեկտորը ևս մեկ անգամ փաստել է՝ Դավիթ Գյուրջինյանն իր գործընկերների շրջանում վայելում է բարձր հեղինակություն և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենան առավել շոշափելի ձեռքբերումներ:
Խորհրդի անդամները դիտել են 2018 թվականին բուհում կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, ապա ՀՊՄՀ-ի ռեկտորը կատարված աշխատանքներին անդրադարձել է ուսանողների, շրջանավարտների թվի, եկամուտների ու ծախսերի համեմատության տեսանկյունից:
Խորհրդի անդամները, որոնք նախապես ծանոթացել էին 2018-ի հաշվետվությանը, բուհի ռեկտորին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:
Նիստի ավարտին մանկավարժական համալսարանի խորհուրդը 2018-ին կատարված աշխատանքները գնահատել է բավարար, ինչպես նաև հաստատել համալսարանի 2019-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրն ու 2018-ի հակակոռուպցիոն ռազմավարութան իրականացման հաշվետվությունը
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02