«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քիչ առաջ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ այս պահին Արամ Մանուկյանն ու Պավլիկ Մանուկյանը գտնվում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել Պավլիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, սակայն, դեռ հայտնի չէ դատական նիստի օրը:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին ու իր որդուն՝ Արամ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Facebook-ի իր էջում գրել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավել Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Իր հերթին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը հայտարարել է, որ երեկ ուշ երեկոյան Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանների հետ, որ իրենց տրամադրեն բժիշկ կամ վիրավորին տանեն բուժելու: Այդ պահին ծանր գնդացրային զինատեսակից կրակ է բացվել Պավլիկ Մանուկյանի վրա: Որդին տեսնելով դա վազել է օգնության եւ նրա վրա եւս կրակ է բացվել: Հետո «Սասնա ծռերի» անդամներից մեկն էլ է վազել օգնության, նրան էլ են վիրավորել: Ծանր վիրավորված Պավլիկին եւ նրա որդուն փորձել են պատգարակներով օգնություն ցուցաբերել, ու նրանց այդտեղ «զախվատ» են արել»,- նշել էր Կյուրեղյանը:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44