Արցախին բանակցային կողմ դարձնելը մեզ համար պրագմատիկ խնդիր է. այսօր Բանակի օրվա առիթով Եռամբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի արտգործանախարարի հետ քննարկվում է նաև Ղարաբաղը բանակցային կողմն դարձնելու հարցը:
«Այս բոլորը հարցերը, բնական է, որ քննարկման առարկա են, մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը. 20 տարի ձևավորված է եղել մեկ ձևաչափ, որ բանակցությունները տեղի են ունեցել հայտնի ձևավորված շրջանակի մեջ, և այն, ինչ վարչապետն ասում է, մեզ համար կարևոր է պրակտիկ առումով, որ Ղարաբաղը պետք է հանդես գա հարցի քննարկմանը»,-ասաց նախարարը:
Ըստ Մնացականյանի՝ ՀՀ վարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և ընտրված է ՀՀ ժողովրդի կողմից, իսկ ԼՂ իշխանություններն ընտրված են Արցախի Հանրապետության կողմից: «Մենք, վստահաբար, չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի, չենք կարող, սա պրակտիկ խնդիր է և բանակցության արդյունավետության համար է: Մենք ասեցինք և բոլորն ասացին՝ այո, բայց դեռևս չէ, իսկ բանակցություններից հարցը դուրս եկա՞վ՝ ոչ»,-ասաց նա:
Մնացականյանը նշեց, որ Արցախի՝ որոշիչ ձայն ու ներկայացվածություն ունենալու հարցը հետևողական աշխատանք է նաև պրակտիկայի ու կիրառական առումով: «Եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ անցանք այդ հարցը»,-ասաց նա
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02