Այն մասին, որ հարևան Վրաստանում դեղորայքը շատ ավելի էժան է, քան Հայաստանում, եւ որ տաքսիստներն այնտեղից վերադառնալիս դեղեր են բերում, շատ է խոսվել: NEWS.am Medicine-ը հարեւան երկրում դեղերի գների սեփական ոչ մեծ մոնիտորինգ է անցկացրել:
Աղյուսակում ներկայացված են առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի Թբիլիսիի եւ Երեւանի գները։ Այդ դեղերն ընտրվել են պատահակության սկզբունքով ամեն ամիս ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հրապարակվող մոնիտորիգային ցուցակից: Թբիլիսիում գները գրանցվել են հուլիսի 13-ին երկու դեղատներում՝ հաշվի առնելով այդ օրը գործող զեղչերը: Բանն այն է, որ Վրաստանում զեղչային բավական բարդ համակարգեր են կիրառվում ՝ կախված շաբաթվա օրից, դեղամիջոցի գնից (որքան դեղամիջոցը թանկ է, այնքան բարձր է զեղչի տոկոսը) եւ այլն: Օրինակ՝ «Էմֆարմայում» այդ օրը գործում էր 15 տոկոս զեղչ, բայց մեկ օր առաջ՝ 20 տոկոս: «Ավերսիում» թանկարժեք դեղամիջոցների համար առաջարկվում էր 40 տոկոսից ավելի զեղչ եւ այլն:
Լարիի եւ դրամի վերահաշվարկը կատարվել է այդ օրվա պաշտոնական միջին կուրսով (1 լարին=203.44 դրամի): Նույն աղյուսակում Թբիլիսիի դեղատնային գնին պարզապես հավելել ենք 20 տոկոս (Հայաստանում ավելացված արժեքի հարկի չափը): Չնայած դա շատ կոպիտ հաշվարկ է, քանի որ ԱԱՀ-ը ավելանում է մաքասային, այլ ոչ մանրածախ գնին: Հայաստանի գները վերցվել են Առողջապահության նախարարության հուլիսի 6-ի մոնիտորինգային աղյուսակից:
Նշենք, որ Հայաստանում մեկնաբանելով գների տարբերությունը, դեղագործական ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ ԱՆ ներկայացուցիչները հղում են կատարում այն փաստին, որ Վրաստանում դեղորայքի համար ԱԱՀ չկա, իսկ Հայաստանում կա: Ռուսաստանի գների հետ համեմատելիս հղում են կատարում նաեւ այն փաստին, որ դեղագործական ընկերությունները Ռուսաստան դեղ են մատակարարում ավելի ցածր գներով՝ շուկայի մեծության պատճառով, եւ դա տրամաբանական է: Բայց հազիվ թե նույնքան տրամաբանական է Վրաստանի համար կիրառելու դեպքում: Առավել տրամաբանական է ելնել նրանից, որ Վրաստան եւ Հայաստան դեղորայքը մատակարարվում է համանման գներով: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ապա աղյուսակից ակնհայտ է, որ նույնիսկ նման կոպիտ գնահատման դեպքում, եթե Վրաստանում եւս լիներ դեղորայքի ԱԱՀ, այն, միեւնույն է, ավելի էժան կլիներ (համենայնդեպս, «Ավերսի» ընկերության դեպքում): Տարբերությունը հատկապես ակնհայտ է թանկարժեք դեղամիջոցների դեպքում: Նույնիսկ հաշվի առնելով, որ մեր դեղատներում եւս տրամադրվում են զեղչեր եւ բոնուսներ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02