Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ՀՀ Զինված ուժերը ամբողջ հայ ազգի պարծանքն է համարում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության և ամբողջ հայության ամենակարևոր տոներից մեկն է: «Ամենածանր պայմաններում մենք կարողացանք կառուցել այն, ինչ այսօր ունենք և բոլորս համարում ենք մեր պարծանքը: Շնորհավորում եմ և գլուխ եմ խոնարհում նրանց առաջ, ովքեր այսօր ֆիզիկապես չկան: Հենց այդ նահատակների առաջ մեր պարտավորվածություններն ավելի են մեծացել ու մենք պատրաստ ենք անել ամեն ինչ: Պետականությունը պահպանելու համար մեր ժողովուրդը կամք, ուժ ու կորով պետք է ունենա: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է»,- նշեց Բալասանյանը: Հունվարի 28-ը Հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այն 27 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02