Ռուսաստանին խիստ մտահոգում է ԱՄՆ-ի և նրա մտերիմ դաշնակիցների՝ Վենեսուելայում տիրող իրավիճակի հետ կապված քայլերը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ թույլ է տալիս միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերի կոպիտ խախտումներ՝ բացահայտ կերպով փորձելով տապալել լատինամերիկյան այդ երկրի օրինական իշխանություններին: ՌԴ-ում նաև համոզված են, որ վենեսուելական ընդդիմությունն անմիջական հրահանգներ է ստանում հենց Վաշինգտոնից:
«Մեր ունեցած տվյալներով՝ այդ շարժման ղեկավարները, որոնք հայտարարել են երկիշխանության մասին, փաստացի հրահանգներ են ստանում Վաշինգտոնից՝ չգնալ զիջումների, քանի դեռ ռեժիմը այս կամ այն կերպով չհրաժարվի իշխանությունից»,- նկատել է Լավրովը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի նոթատետրի «5000 զինվոր դեպի Կոլումբիա» գրությանը, որը ֆիքսել են տեսախցիկները և որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ըստ Լավրովի՝ սա բացահայտում է ԱՄՆ-ի նպատակները վենեսուելական ճգնաժամում:
«Մենք միջազգային հանրության մյուս պատասխանատու երկրների հետ միասին անելու ենք ամեն բան, որ աջակցենք նախագահ Մադուրոյի օրինական կառավարությանը», - շեշտել է Լավրովը՝ հավելելով, որ ՌԴ-ն կաջակցի ճգնաժամի լուծման միայն այն մեթոդներին, որոնք գտնվում են այդ երկրի սահմանադրական դաշտում:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02