ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունում պարգևավճարները տրամադրվել են հավասարության սկզբունքով: «Մեկ աշխատավարձի չափ, պայմանականորեն 13-րդ աշխատավարձ են ասում, նախարարությունում բոլորը պարգևատրվել են»,- ասաց նա։ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ նախարարությունում պարգևավճարները տրամադրվում են հետևյալ սկզբունքով. «Եթե տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդում չօգտագործված միջոցներ կան, օրինակ, եթե ութ հաստիք է նախատեսված, բայց վեց հաստիքով է արվել տվյալ աշխատանքը, ապա վերջում այդ խնայողությունը օրենքի ուժով՝ որպես պարգեւավճար, կարող է վճարվել աշխատած անձանց: Ինչպես բոլոր պետական կառույցները, այնպես էլ մենք ծրագրային խնայողություններ ենք ունեցել։ Իմ անձնական կարծիքն այն է, որ պարգևավճարը խրախուսանքի միջոց է ու պետք է տրվի այն անձանց, ովքեր ավելի արտադրողական են և ովքեր ավելի ակտիվ մասնակցում են աշխատանքային գործընթացներում, բայց նախարարությունում կան ղեկավարներ, ովքեր իրենք են որոշում, թե ինչպես պարգևատրել իրենց աշխատակիցներին, հակված են ավելի համամասնական մոտեցումների»,– ասաց նա:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02