Հունվարի 31-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և ՀԲ-ի փոխգործակցության օրակարգը: Սիլվի Բոսութղոն նշել է, որ մոտ ապագայում սպասվում է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահի այցը, ինչպես նաև պատրաստվում է Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Վերջինս խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում: Տիգրան Ավինյանն ասել է, որ մյուս շաբաթ Ազգային ժողով կներկայացվի կառավարության ծրագիրը, որը հիմնված է ներառական աճի մոդելի վրա:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեկ օր առաջ տեղի ունեցած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: ՀԲ ներկայացուցիչները շնորհավորել են կառավարությանը բավականին կարճ ժամանակամիջոցում այս ոլորտում գրանցած հաջողությունների համար, կարևորել EITI բազմաշահառու խմբի գործունեությունը և նշել, որ Բանկը կշարունակի աջակցությունը EITI-ի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ-ի աջակցությամբ առաջիկայում մշակվելիք հանքարդյունաբերության ռազմավարությանը, որի նախապատրաստման փուլում այժմ իրականացվում են ոլորտի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և առողջապահական ազդեցության գնահատումներ:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է լինի պատասխանատու, և թափանցիկությունն ու հաշվետվողականությունն այս ոլորտում առաջնային նշանակություն ունեն, քանի որ նախկինում դրանց բացակայությունն այսօր բերել է մի շարք խնդիրների առաջացմանը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02