Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը պատենտավորել է ապակե եզակի ստեղնաշարը, որը կլուծի աղբով լցվող կոճակների խնդիրը: Ապագայի տեխնոլոգիայի մանրամասները հայտնվել են ԱՄՆ-ի Պատենտների եւ ապրանքանիշերի վարչության տվյալների բազայում, հաղորդում է Planet Today-ը: Apple MacBook համակարգիչների վերջին սերնդի գլխավոր խնդիրներից մեկը ցածր հուսալիություն ունեցող ստեղնաշարն է, որն իրացված է «թիթեռնիկ» մեխանիզմի հիման վրա: Կոճակների մեխանիկական տարրերն արագորեն լցվում են աղբով եւ դադարում լիարժեք աշխատել: Նոր MacBook Pro 2018-ում փորձել են լուծել խնդիրը պաշտպանական մեմբրանների միջոցով, սակայն դեռեւս հայտնի չէ այդ տեխնոլոգիայի իրական արդյունավետությունը: Apple-ի նոր որոշումը շատ ավելի հեռանկարային է, քան պաշտպանիչ մեմբրանը: Խոսքը վերաբերում է ստեղնաշարին, որի վերնամասը պատված է ամբողջական ապակով, որում կան կոճակների համար կորություններ: Ապակու տակ էկրանն է, որի վրա արտացոլվում է ստեղնաշարի կառուցվածքը: Անցքերի եւ մեխանիկական մասնիկների բացակայությունը մի քանի անգամ կավելացնի ստեղնաշարի հուսալիությունը: Կարելի էր ենթադրել, որ Apple-ի նոր ստեղնաշարը կլինի սենսորային, բայց ոչ. պատենտից կարելի է եզրակացնել, որ կոճակները կունենան տակտիլային հետադարձ կապ, այսինքն՝ դեվայսի հետ աշխատելու զգացողությունները կլինեն գրեթե նույնը, ինչ ակնկալվում է ստանալ դասական ստեղնաշարից: Հաշվի առնելով փաստը, որ Apple տեխնոլոգիաները դառնում են մեյնսթրիմ՝ հավանական է, որ այդպիսի ստեղնաշարերն առաջիկայում լայն տարածում կգտնեն:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02