ԱԺ «Հայկական վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս միանում է իր կոլեգայի՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ստորագրահավաքին՝ այսօր ժամը 17:00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մարգարյանը, ով երեկ ուշ երեկոյան է Գյումրիից Երեւան եկել: «Եթե դիմեն ինձ ու ձեւաթուղթը տան, ես անպատճառ կմիանամ ստորագրահավաքին, դա իմ կոչի շրջանակներում է: Իմ կարծիքով պետք է խումբ կազմենք եւ գնանք ու բանակցենք: Ով ինչ գնահատական, մեկանաբանություն ասես տալիս է, մինչդեռ մենք պետք է շատ զգույշ լինենք, նրբորեն պետք է գնահատականներ տանք ու խոսքեր հնչեցնենք, քանի որ պայթունավտանգ իրավիճակի հետ գործ ունենք: Կարճ ասած՝ ես կողմ եմ, որ պատգամավորներս ոչ թե դիտորդի դերքում հանդես գանք, այլ ակտիվ մասնակցություն ունենանք, որպեսզի կազմակերպենք ակտիվ բանակցային գործընթաց եւ թույլ չտանք, որպեսզի արյունահեղություն լինի: Որպեսզի կողմերը ավելի զսպված գործեն, որպեսզի գտնենք խաղաղ հանգուցալուծում»,-հայտարարեց Մարգարյանը: Հարցին, թե իրենց խմբակցության մյուս անդամները ե՞ւս կմիանան ստորագրահավաքին, Մարգարյանն արձագանքեց, թե նրանցից մի քանիսը, իր իմանալով, քաղաքում չեն: Մենք նույնպես փորձեցինք կապվել ՀՎԿ-ական, ինչպես նաեւ ԲՀԿ-ական պատգամավորների հետ, (մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի), սակայն ապարդյուն, մեր զանգերն անպատասխան մնացին (Զոհրաբյանի եւ Մելքումյանի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են): Նկատենք, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 35 ստորագրությունից առայժմ առկա է 9-ը: Ձեւաթղթի տակ ստորագրելու համաձայնություն է տվել 9 պատգամավոր՝ Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ, բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը: Նյութի աղբյուրը ` hraparak.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02