Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 5-ին կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել ՀՀ մարզպետների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները: Նա նշել է, որ ոլորտում կա մեծ քանակությամբ կուտակված պարտք, որից 80 մլն դրամն այս տարվա հունվարին վերականգնվել է, ինչը, սակայն, բավարար չէ գարնանային նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար, և անհրաժեշտ է պետական աջակցություն:
Խորհրդակցությանը քննարկվել են ջրային տնտեսության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարիներ շարունակ ջրօգտագործողների կողմից կուտակված պարտքերի հավաքագրմանը, ջրամբարներից ապօրինի ջրօգտագործման ռիսկերի կառավարմանը, վերահսկողությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակին մեկնարկի համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակով ջրամատակարարման ապահովումը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել հարցի համակարգային լուծման առաջարկներ. «Պայմանավորվեցինք հետևյալ կերպ. մենք գումարը հատկացնում ենք բյուջեից, և դրա ծախսումը խիստ հսկողության տակ է առնվում: Բայց նաև գնում ենք հավաքագրումների հետևից՝ փորձելու հասկանալ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նաև խիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզի համոզված լինենք, որ դրանք կառավարվում են: Վարկային ծրագրերով վերանայումներ ենք անում, թե որտեղ ինչ վերաբաշխումներ է հնարավոր անել, որ գումարներն առավել արդյունավետ ծախսվեն: Եվ ջրային համակարգում պետք է գնալ կառուցվածքային և կադրային շատ լուրջ փոփոխությունների»: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովված լինեն կանոնավոր ջրամատակարարմամբ և համապատասխան հանձնարարականներ տվել:
Վարչապետը նաև հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին՝ տեղեկանք ներկայացնել գարնանային գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական փուլում իրականացված և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02