Արդեն երրորդ օրն է, որ կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել։ Նախօրեին Հ. Գալստյանին է այցելել երգիչ, երաժիշտ, Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Վահան Արծրունին։ Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան։
Այդ գրառման տակ արված մեկնաբանություններում Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հարցադրում է արել, թե «ո՞րն է խնդիրը, որ, կարծեմ խոստացան, բայց չեն կատարում այն»։
«Ոլորտը կառավարելու և կազմակերպելու ունակության բացակայության մեջ։ Հովհաննեսի օրինակը առաջինն է, բայց տիպական է մշակութային դաշտի համար, ուր ղեկավարները փոխանակ խնդիրներ լուծեն, խնդիրներ են առաջացնում»,- գրել է Վահան Արծրունին։
Հիշեցնենք, որ Հ. Գալստյանը պահանջում է.
«Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։
Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02