Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն։ Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, ըստ որի` սահմանված է առանձին դրույթ 2016 թվականի հունիսի 17-31-ը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց վերաբերյալ, սակայն համաներմամբ նախատեսված է վերապահում առ այն, որ, եթե պատանդառված, ինչպես նաև ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են այս համաներման օրենքի կիրառելու հարցում, ապա գործի քննությունը պետք է շարունակվի ընդհանուր կարգով:
Դատավորը նշեց, որ բոլոր ամբաստանյալները տվել են իրենց համաձայնությունը համաներման ակտը կիրառելու վերաբերյալ և չեն առարկել: Դատավորը խնդրեց որպես տուժող Վալերիյ Օսիպյանը իր կարծիքն արտահայտի այս մասով: «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ ընկերներին, միգուցե, իմ դիրքորոշումն այլ լիներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժ», – ասաց Օսիպյանը։
Դատավորի ճշտող հարցին, թե առարկո՞ւմ է, որ համաներում կիրառվի, Օսիպյանը պատասխանեց. «Այո, առարկում եմ»:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02