ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում խախտումներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար ձևավորվել է աշխատանքային խումբ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեծածավալ փաստաթղթում առկա արժանահավատ փաստերի հիման վրա, որն ուղարկվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Աշխատանքային խումբը գլխավորում է նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։
Խմբին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեղեկանքում ներկայացված թերություններն ու խախտումները և կարճ ժամկետներում համապատասխան եզրակացություն տալ՝ դրանք վերացնելու նպատակով։
Նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին և շնորհակալություն հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին բարեխիղճ աշխատանքի, նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերական այցերի և մշտադիտարկման համար։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում հայտնաբերել էր բազմաթիվ խախտումներ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02