Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել է Նաիրի ԲԿ-ում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
«Երեկ բժշկական կոնսիլիումը որոշեց, որ Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի բազմապրոֆիլ հիվանդանոցում, որովհետև նրա մոտ խրոնիկական հիվանդություններից մեկում դեկոմպենսացիա էր առաջացել: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը որոշեց, որ բուժումն անցկացվի մեր հիվանդանոցում, և Մանվել Գրիգորյանին հոսպիտալացրին ստացիոնար բուժման համար»,-ասաց ԲԿ-ի տնօրենը և չնշեց, թե կոնկրետ որ հիվանդությունն էր սրացել` ասելով, որ դա բժշկական գաղտնիք է:
«Վիճակը գնահատում ենք միջին ծանրության, և պարզ է, որ նա լուրջ բուժման կարիք ունի»,-նշեց նա և հավելել, որ ամեն դեպքում կարիք չկա դրսում բուժում անցնելու, քանի որ այդ հիվանդությունը խրոնիկ է և ամբողջ կյանքում բուժման կարիք կլինի:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնում է, նա ասաց, որ եթե դեկոմպենսացիան խորանա` այո: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կալանավորումն ազդո՞ւմ է առողջական վիճակի վրա և կարո՞ղ է հիվանդության խորացման պատճառ դառնալ, Անատոլի Գնունին ասաց, որ չի ցանկանում այդ հարցը մեկնաբանել, քանի որ դա իր խնդիրը չէ:
Ամեն դեպքում, նա ավելացրեց, որ քրեակատարողական հիմնարկը ոչ մի խոչընդոտ չի առաջացնում, նրանց որոշմամբ է Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել:
Հայտնենք նաև, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02