ARM | RUS |

Հին ավանդույթ է՝ այստեղ պայմանագրայինները միայն հաստատուն աշխատավարձի համար չեն գալիս

09.02.19 | 16:08

Մռավի լեռնաշղթան գերում է իր վեհությամբ և գեղեցկությամբ: Այստեղ եկողը հզորության, անառիկության ու պաշտպանվածության մի անասելի զգացում է ունենում: Իսկ գագաթներից որևէ մեկին բարձրացողը գիտակցում է, որ լեռնաշղթան կարծես յուրատեսակ անհաղթահարելի պարիսպ լինի, պարիսպ, որ պաշտպանում է Արցախի սահմանները Քարվաճառ միջնաբերդում: Սարերում, ձորերում մի քանի ժամ անցկացնելն արդեն իսկ փորձություն է, էլ ուր մնաց երկարատև գործունեությունը ամբողջությամբ ձնածածկ լանջերին: Այստեղ մեկ ժամվա ընթացքում եղանակը մի քանի անգամ կարող է փոխվել. մեկ անձրև է ու կարկուտ, մեկ փոթորիկ կամ պայծառ արև: Դժվար է հատկապես ցրտաշունչ ձմռանը: Այստեղ կարող են դիմանալ միայն հոգով ուժեղները: Եվ հենց այստեղ են իրենց ծառայությունն անցկացնում հայ զինվորն ու սպան՝ սարերի պես հզոր, սարերի պես ամուր…

Քարվաճառի զորամասերից մեկում ենք: Գնդապետ Ժամհարյանի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է կատարում բարդ տեղանքում: Հիմնական խնդիրը պետական սահմանի պահպանությունն է: Գնդապետ Ժամհարյանի հետ զրուցում ենք զորամասի առօրյայի, ամենօրյա խնդիրների լուծման ուղիների շուրջ:

-Մեր զորամասի պատասխանատվության գոտին բավական ընդգրկուն է, ծառայության պայմանները՝ բարդ: Այդուհանդերձ, մեր հիմնական մարտահրավերը եղանակային ծանր պայմաններն են, ձմռանը, կարելի է ասել, «պատերազմում ենք» եղանակի հետ: Մարտական հենակետ բարձրանալիս կհամոզվեք դրանում,- նշում է գնդապետը:

Ու թեև դժվարությունները շատ են, դրանք չեն խանգարում ծառայության լիարժեք իրականացմանը: Նախորդ տարի զորամասի անձնակազմի ներգրավմամբ հանկարծակի երկու խոշոր զորավարժություն է անցկացվել առաջնագծին մոտ: Ստորաբաժանումների գործողությունները գնահատվել են գերազանց և լավ: Հընթացս խաղարկվել են տվյալ տեղանքում հավանական մարտական գործողություններին բնորոշ զորքերի մարտական կիրառման դրվագներ: Մարտական պատրաստության գործընթացի, ծառայության ընդհանուր կազմակերպման արդյունավետության մասին են վկայում նաև հետևյալ փաստերը. ստորաբաժանումներից մեկի դիպուկահարը երրորդ տեղն է զբաղեցրել դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարում, հրետանային դիվիզիոնը զորատեսակում ընթացիկ ամենաբարձր ցուցանիշներն ունի, լավագույններից է նաեւ զորամասի թիկունքային ծառայությունը:

Հրամանատարը հպարտությամբ է խոսում անձնակազմի մասին.

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...-Զինծառայողների մեծ մասը պայմանագրային է, փորձված ու թրծված ծառայողական անցուդարձերում: Բոլորն էլ առանց տրտնջոցի ծառայում են:

Հին ավանդույթ է՝ այստեղ պայմանագրայինները միայն հաստատուն աշխատավարձի համար չեն գալիս: Զորամասը յուրաքանչյուրի երկրորդ տունն է, ընտանիքը: Սպաներ ունենք, որոնց պարտադիր ժամկետային ծառայությունն այս զորամասում է անցել, հետո շարունակել են ծառայությունը եւ այժմ հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Իրապես, մեր զինվորն ուրիշ է, ցանկացած խնդիր կատարում է ճիշտ և ժամանակին, աշխատում է օգնել, թևութիկունք լինել ծառայակից ընկերոջը: Դժվար պայմաններում ավելի միահամուռ են, նախաձեռնող, գործելու պատրաստակամ: Ունենք նաև կին պայմանագրայիններ, որոնք տղամարդկանց հավասար ծառայում են՝ կապավորներ են, սանհրահանգիչներ, դիրքապահներ:

Գնդապետ Ժամհարյանի հետ ուղևորվում ենք առաջնագիծ: Հրամանատարը պատմում է դիրքապահների անվտանգության ապահովման ու կենցաղային պայմանների բարելավման նպատակով կատարված ինժեներական աշխատանքների մասին:

-Անցած տարի առաջնագիծն էականորեն վերափոխել ենք: Կառուցվել է ինը նոր գետնատնակ, կահավորվել են կրակային նոր դիրքեր, խրամախորշեր: Ճանապարհների նոր ցանցի շնորհիվ հեշտացել է մեր ստորաբաժանումների տեղաշարժն ու հենակետերի միջև կապի ապահովումը: Հիմնական վտանգավոր ուղղություններում տեղադրված են տեսադիտարկման սարքեր,- նշում է գնդապետը:

Ապա հավելում է, որ թեև արվում է հնարավոր ամեն ինչ առաջնագիծն առավել պաշտպանված դարձնելու համար, այդուհանդերձ, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը բացառված չեն, հատկապես, եթե հաշվի առնենք նրանց կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները: Կան որոշ անցանելի հատվածներ, և դրանց հսկողությանը առավել մեծ ուշադրություն է դարձվում: Իսկ զինծառայողներին ամեն հերթափոխից առաջ հրահանգավորում են զգոն լինել, իրենց պարտականությունները կատարել պատշաճ՝ առաջնորդվելով համապատասխան հրամաններով, որ բացառվեն արտակարգ դեպքերն ու պատահարները:

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...…Վեր բարձրանալուն զուգահեռ տեղաշարժը դժվարանում է: Ձյունապատ լեռների համատարած սպիտակությունն աչք է ցավեցնում: Հասնում ենք գումարտակի հրամանատարական կետ: Այստեղից է կատարվում տվյալ ստորաբաժանման ընդհանուր կառավարումը, անհրաժեշտության դեպքում՝ ուժերի և միջոցների բաշխումը: Տվյալ ուղղությամբ մարտական հերթապահություն է իրականացնում փոխգնդապետ Ա. Մովսեսյանի ղեկավարած գումարտակը: Փոխգնդապետը հրամանատարին զեկուցում է առաջնագծում տիրող իրավիճակը, ներկայացնում առկա խնդիրները: Մինչ նրանք զրուցում են, նկատում ենք կայանած թրթուրավոր ամենագնացը: Արտաճանապարհային բոլոր միջոցներն այստեղ պիտանի են: Նույն պահին հենակետ է հասնում հզոր «Ուրալը». դիրքապահների համար թարմ հաց է բերել: Ինչ-ինչ, բայց թիկունքային ապահովումը գործում է անխափան ցանկացած եղանակին:

Ճանապարհը շարունակում ենք «Ուրալով»: Հեշտությամբ հաղթահարում ենք ոլորապտույտ անցումները, տեղ-տեղ սառցակալած հատվածները: Առաջնագծի ամեն թևի ուղղությամբ մեկ տրակտոր մշտապես հերթապահում է ձմռանը և անընդհատ մաքրում է ճանապարհները: Հենակետերից մեկում ենք: Դիրքի ավագն է Արսեն Գևորգյանը: Գումարտակի հրամանատարի, փոխգնդապետ Մովսեսյանի հետ է որպես շարքային ծառայությունն սկսել այս զորամասում: Ծանոթ են շրջակայքի ամեն քար ու թփին, ամեն ձորակին: Արագ-արագ ցույց են տալիս հակառակորդի դիրքերը, հարձակման հավանական ուղղություններն ու մեր պաշտպանիչ գործողությունները: Ու միանգամից էլ նշում են. միայն խելագարները նման եղանակին սարերով կամ ձորերով առաջխաղացման փորձ կանեն: Անմիջապես կնկատենք նրանց, մի քանի քայլ էլ չեն հասցնի անել, կամ էլ կսառցակալեն: Նշեցին, որ առավոտից մաքրել են խրամուղիները, սակայն մի քանի ժամ անց դրանք նորից կիսով չափ ձնածածկ կլինեն:

ԼԵՌՆԵՐԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ...Նման պայմաններում անտրտունջ և աչալուրջ ծառայություն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ, ավելի ճիշտ՝ ամեն մարդու բան չէ: Շարքային Նորայր Սերոբյանի գնահատականը հստակ է.

-Մեզանից յուրաքանչյուրը կարծես միաձուլվում է շրջակա սարերին ու ձորերին: Գիշերները հերթապահելիս մի պահ կանգ եմ առնում, փորձում լսել նրանց «շունչը»: Հավատացնում եմ՝ սարերում երկար ժամանակ անցկացնելուց հետո տարբերում ես ամեն մի հնչյուն, հատկապես «օտար»: Անասելի վստահություն ես զգում, երբ զենքը ձեռքիդ կանգնում ես սարի գագաթին, կարծես ամբողջ աշխարհի պահապանը լինես:

Նայում ենք ներքևի ձորակի ուղղությամբ, գիտակցում, որ շատ բարձր կետում ենք, թվում է՝ ամենաբարձր գագաթին: Հայացքս վեր եմ ուղղում, և ի՞նչ՝ ավելի բարձր լեռներ են: Ակամա հիշում ես Վիսոցկու երգի հանրահայտ տողերը՝ լեռներից վեր միայն լեռներն են: Այս դեպքում՝ նաև մեր զինծառայողները:

-Տեսնո՞ւմ եք սարի գագաթի հենակետը բարձրացող մեր տղաներին,-հարցնում է փոխգնդապետը,-այնտեղ մեքենա չի կարող բարձրանալ, ոտքով ենք մթերքը բարձրացնում:

Երկար նայում եմ, ոչինչ չեմ տեսնում: Դիրքի ավագի օգնությամբ միայն կարողանում եմ տարբերել բարձրում նշմարվող մի քանի կետ: Մեր աչքը լեռներին սովոր է՝ ասում են լեռները սանձած, լեռների նման ուժեղները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ


Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի...

11:17

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ. Զաքարյան

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ....

11:03

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:10

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

09:08

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի...

20:07

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ...

19:48

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

19:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02