Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%. Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե պատճառը ոլորտներն են, որոնց ստվերային գոյությունը չի էլ նկատվում: «Որ Հայաստանում ահռելի ստվեր կա, այդ մասին, կարծում եմ, նույնիսկ կարիք չկա խոսելու: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%, դա երևի շատ մոտ է իրականությանը: Այսօր Հայաստանում ոլորտներ կան, որոնք բոլորիս աչքի առաջ գործում են, և մենք չենք նկատում, որ այդ ստվերային ոլորտները գոյություն ունեն: Հայաստանում կա կաբելային հեռուստատեսություն հասկացություն, որ մարդիկ կաբելով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում, ու ամեն ամիս գալիս, 5 հազար դրամ վերցնում: Սրանք տասնյակ միլիարդներով դրամներ են, և ես ՊԵԿ-ին հանձնարարել եմ շատ արագ բացահայտել այդ համակարգը. կամ պետք է գնա հարկային դաշտ, կամ չգործի ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս խնդրի լուծումը կնպաստի նաև այնպիսի խնդիրների լուծմանն, ինչպիսին թոշակների բարձրացումն է: «Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ, հետևաբա՝ր 5000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ: Մենք պետք է մի կողմից ստվերային տնտեսության դեմ պայքարենք, մյուս կողմից տնտեսական որոշակի աճ ապահովենք, որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել»,- նշեց նա:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02