Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ 3 բալ և ավել ուժգնությամբ:
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով, փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս, գրանցվել է երկրաշարժ 2-3 բալ ուժգնությամբ։
Ծառայության տվյալներով, նշված ժամանակահատվածում մեր տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ: Մասնավորապես, փետրվարի 5-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, 3 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թելավ քաղաքից 16 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։ Փետրվարի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, գրանցվել են 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ։
Փետրվարի 8-ին երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 16 կմ արևմուտք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ և Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
Փետրվարի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ։
Փետրվարի 11-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Պատնոս քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
Ծառայությունը տեղեկացնում է, որ տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր մեկ երկրաշարժ, որի հետևանքով կան վիրավորներ: Այն տեղի է ունեցել փետրվարի 10-ին հարավային Իրանի տարածքում, Բենդեր Աբաս քաղաքից 64 կմ դեպի արևմուտք և ունեցել է 5.1 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցման հետևանքով վիրավորվել է 3 մարդ, վնասվել ավելի քան 15 բնակելի տուն:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02