Փետրվարի 13-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայություն կատարելու ժամանակ Վեդի քաղաքից դեպի Նոր Ուղի գյուղ տանող ճանապարհին պոմպակայանի մոտ նկատել են առանց համարանիշների Mercedes մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը փորձել է փախչել, բայց դա նրան չի հաջողվել։
Ճանապարհային ոստիկանների կողմից հմուտ ու ճիշտ վնասազերծման արդյունքում նշված ավտոմեքենան վարորդով և ուղևորով բերման են ենթարկվել Ոստիկանության Արարատի բաժին ։
Ոստիկանությունում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 23-ամյա Տիգրան Մանուկյանը և ավտոմեքենայի մեջ եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Մերի Պ․-ն։ Պարզվել է նաև, որ Տ․ Մանուկյանը Շաղափ գյուղի Վ, Սարգսյան փողոցի թիվ 17 հասցեում գործող խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է և այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, տնտեսական-կենցաղային իրեր և հեռուստացույց։
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Իսկ խանութի թալանի մասին խանութի տերը՝ Շաղափ գյուղի բնակիչ 63-ամյա Անդրանիկ Պետրոսյանը իմացել է առավոտյան, երբ նրան այդ մասին տեղեկացրել են Արարատի ոստիկանները։ Նա նույնիսկ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնել են գողին, ով չի հասցել գողացած ապրանքները պահել։
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Տ․ Մանուկյանը և Մերի Պ․-ն ստորագրությամբ ազատ են արձակվել։
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02