Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը կներառի ոչ միայն Gateway լուսնաշուրջ կայանը, այլև մի ամբողջ ենթակառուցվածք, որը Երկիրը կկապի իր բնական արբանյակի հետ, և այդ նախագծին մասնակցությունը բաց կլինի բոլոր շահագրգված միջազգային գործընկերների համար: Փետրվարի 14-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը՝ Վաշինգտոնում՝ NASA-ի կենտրոնակայանում կայացած կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր Լուսնի հետազոտության ծրագրին: «Մեր միջազգային գործընկերներից ոմանք որոշել են, թե Gateway-ը հիշեցնում է Միջազգային տիեզերակայանը, և նրանք բոլորը մրցում են, որպեսզի ստանան այդ մեկ տարրի, որը կոչվում է Gateway, մի մասը»,- պարզաբանել է Բրայդենսթայնը: «Իրականում դա այն չէ, ինչ մենք պատկերացնում ենք երկարաժամկետ հեռանկարում, մենք նախատեսում ենք մի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծում (…), այդ ամբողջ ենթակացուցվածքը բաց և մատչելի կլինի միջազգային գործընկերների մասնակցության համար, և դա մեզ բոլորիս թույլ կտա անել ավելին, քան երբևէ»,- հայտարարել է NASA-ի ղեկավարը: «Մենք այժմ խոսում ենք շատ լայն և բաց ենթակառուցվածքի մասին, որը կներառի Երկրի և Լուսնի միջև բոլոր կապող տարրերը և նույնիսկ բնակելի մոդուլներ Լուսնի մակերևույթին»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02