ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) և Facebook ընկերությունը սոցկայքի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված բազմամիլիարդանոց տուգանքի շուրջ համաձայնության գալու նպատակով բանակցություններ են վարում, գրում է Washington Post-ը: Կողմերը դեռևս քննարկում են տուգանքի հստակ չափը, սակայն եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, հանձնաժողովը կարող է գործը դատարան հանձնել: Տվյալ տուգանքը կարող է FTC-ի կողմից սահմանված ամենախոշորը լինել տեխնոլոգիական ընկերության նկատմամբ: Պարբերականի տվյալների համաձայն՝ նախկինում ամենախոշոր տուգանքը՝ 22,5 մլն դոլար, սահմանվել է Google ընկերության նկատմամբ: Facebook ընկերությունը հաստատել է բանակցությունների մասին լուրերը, սակայն հետագա պարզաբանումներ չի ներկայացրել: Հիշեցնենք, որ FTC-ը սոցկայքի դեմ հետաքննություն էր սկսել 2018թ.-ի մարտին, երբ պարզ էր դարձել, որ Facebook-ը 87 մլն օգտատերերի անձնական տվյալները փոխանցել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցող Cambridge Analytica ընկերությանը: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները գնահատել էին օգտատերերի քաղաքական նախընտրությունները և այնպիսի գովազդներ ցուցադրել, որոնք համընկնում են նրանց հետաքրքրություններին:
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02