ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հրապարակել է դատախազ Հարություն Մաշադյանի զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները: Ավելին՝ նա նշել է, որ Հ. Մաշադյանը 12-ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել:
Այս մասին Գոռ Աբրահամյանը գրել ու լուսանկարները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
««Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:
Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին:
Որպես հետգրություն էլ ասեմ, որ Հ. Մաշադյանը 12-ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»,-գրել է Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։
Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա, ըստ պարզաբանման, այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն՝ մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ին պարզաբանել էր, որ դատախազ Հարություն Մաշադյանը 2018 մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ, 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, ոչ թե Երևանի կայազորի զինվորական դատախազ:


18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02